Հայաստանում 2013 թվականի ապրիլին գնանկումը գրանցվել է 0,1% մակարդակում

30.04.2013 16:46
Հայաստանում 2013 թվականի ապրիլին գնանկումը գրանցվել է 0,1% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, 0,1% գնանկում է գրանցվել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ապրիլին, մարտի համեմատ, պարենային ապրանքների (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) 0,4% անկում է գրանցվել, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,5%-ով։

Միաժամանակ ծառայությունների սակագներն ապրիլին, մարտի համեմատ,  աճել են 0,2 տոկոսով։

2013 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների համաթիվը կազմել է 103,9%:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գների համաթիվը (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը)՝ 104,3%, ոչ պարենային ապրանքներինը` 105,2%, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 102,4%:

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի սահմանում (±1,5%):–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև