«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին տոնում է Հայաստանի լրատվական դաշտում գործունեության 17–ամյակը

30.04.2013 18:35
«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին տոնում է Հայաստանի լրատվական դաշտում գործունեության 17–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը մայիսի 1–ին տոնում է Հայաստանի լրատվական դաշտում գործունեության 17–ամյակը։

Սա լուրջ ժամկետ է ոչ միայն լրատվամիջոցի, այլև ցանկացած այլ ընկերության համար, ինչը վկայում է նրա կայունության մասին։ Ի սկզբանե ներկայանալով որպես տնտեսական տեղեկատվության մասնագիտացված գործակալություն` 17 տարի անց մենք միանշանակ կարող ենք ասել, որ վերածվեցինք մեդիա հոլդինգի։

Այսօր «ԱՌԿԱ» ապրանքանիշի ներքո գործում է ֆինանսաբանկային տեղեկատվության ինտերնետ պորտալ (www.armbanks.am), ՏՏ տեխնոլոգիաների մասնագիտացված կայք (www.teleсom.arka.am)։Այս տարի մենք ներկայացնում ենք հայրենական լրատվական շուկայի համար աննախադեպ նախագիծ` գործարար տեղեկատվության Finstore.am ինտերնետ խանութը։ Այն Հայաստանի ձեռնարկությունների տվյալների բազա է, որը թույլ է տալիս վերլուծել շուկան և գնահատել հայկական տնտեսության տարբեր հատվածների ներդրումային գրավչությունը։

Մենք կարծում ենք, որ Finstore.am–ը վարկանշային նախագիծ է, որը շատ կարևոր է մեր երկրի համար` դրա ճանաչելիության առումով։ Այսօր ողջ աշխարհում որակյալ մեդիաների համար լավ ժամանակներ չեն։ Դրա պատճառը ինտերնետն է, որը համաշխարհային ցանցում հեռարձակելու իրավունքի առումով հավասարեցրեց մեդիաարդյունաբերության պրոֆեսիոնալներին և դիլետանտներին։ Սակայն այդ առումով երկար բանավեճի մեջ չմտնելով` հայտարարում ենք, որ որակյալ լրատվամիջոցների դերը չի անհետանա, քանի որ հենց նրանք ենք ստեղծում տեղեկատվական քաղաքականությունը և տնտեսության վիճակի ինդիկատորն են։ Եվ քանի դեռ դա այդպես է, մենք կաշխատենք մեր ընթերցողների համար, կիրազեկենք նրանց, ազդակներ կհաղորդենք տեղեկատվության անծիր օվկիանոսում։

Մենք նաև ցանկանում ենք երախտագիտության խոսք ասել մեր բոլոր ընթերցողներին և բաժանորդներին` նրանց վստահության և աջակցության համար, այն բանի համար, որ չհիասթափվեցին, չհոգնեցին և այս բոլոր տարիներին մնացին մեզ հետ։ Բարեկամներ, սա ոչ միայն մեր, այլև ձեր 17-ամյակն է։

Հարգանքով`
«ԱՌԿԱ« գործակալության խմբագրություն։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև