ԱՄՆ–ի լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

03.05.2013 11:07
ԱՄՆ–ի լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա` մայիսի 3–ի առուվաճառքները բացել են  աճով` ԱՄՆ–ում վիճակագրության հրապարակման մեջ S&P ամերիկյան ցուցիչի ռեկորդային առավելագույն արժեքի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը բացվել է աճով` ավելանալով 0.69 տոկոսով և կազմում է 5165.40 կետ։ Հարավկորեական KOSPI–ն ավելացել է 0.13 տոկոսով` մինչև 1959.73 կետ։ Ճապոնիայի բորսաները փակ են պետական տոների առիթով։

Երկուշաբթի` ապրիլի 29–ին, պարզ է դարձել, որ ԱՄՆ–ում ծախսերն ու եկամուտները մարտին աճել են 0.2 տոկոսով, թեև վերլուծաբանները 0.4 տոկոսանոց աճ էին կանխատեսում, սակայն չէին ենթադրում, որ ծախսերի ցուցանիշը կփոխվի։

Ներդրողներին միաժամանակ ուրախացրել են երկրի բնակարանների վաճառքի երկրորդային շուկայում անավարտ գործարքների թվի տվյալները, որոնք մարտին փետրվարի համեմատ ավելացել են 1.5 տոկոսով` 1 տոկոս կանխատեսման դեպքում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև