Կոնվերս բանկի «Մաստեր վոյաժ» ակցիայի հաղթողները կմեկնեն Թաիլանդ

03.05.2013 12:15
Կոնվերս բանկի «Մաստեր վոյաժ» ակցիայի հաղթողները կմեկնեն Թաիլանդ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն ամփոփեց Mastercard և Maestro քարտապանների համար անցկացված «Մաստեր Վոյաժ» մրցանակաբաշխության արդյունքները, որոնց հաղթողները 14 և 7 օրով կմեկնեն դեպի հեքիաթային Թաիլանդ, ուրբաթ օրն «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, նշված ճամփորդական փաթեթները, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր երկու անձի համար, շահեցին միաժամանակ և՛ քանակով, և՛ գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած քարտապաններ Սուսաննա Հովհաննիսյանը և Լիանա Պուրտոյանը: Ակցիայի մյուս հաղթողները՝ ևս 50 քարտատերեր, որպես նվեր ստացան ամենատարբեր կենցաղային տեխնիկա:

Կոնվերս բանկի «Մաստեր վոյաժ» ակցիան գործել է 2012 թվականի դեկտեմբերի 1–ց մինչև 2013 թվականի ապրիլի մեկը։

«Նմանատիպ ակցիաների միջոցով Կոնվերս Բանկը ձգտում է խթանել մեր երկրում անկանխիկ գործարքների իրականացումը: Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության շնորհիվ Կոնվերս Բանկի պլաստիկ քարտերի քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին։ Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև