Եվրահանձնաժողովը կրկին նվազեցրել է եվրագոտու ՀՆԱ–ի կանխատեսման ցուցանիշը, սակայն բարձրացրել է գնաճի կանխատեսման ցուցանիշը

03.05.2013 14:40
Եվրահանձնաժողովը կրկին նվազեցրել է եվրագոտու ՀՆԱ–ի կանխատեսման ցուցանիշը, սակայն բարձրացրել է գնաճի կանխատեսման ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը շարունակում է եվրագոտու տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները. այժմ սպասվում է տարածաշրջանի ՀՆԱ–ի 0.4 տոկոսանոց անկում ընթացիկ տարում և 1.2 տոկոսանոց աճ հաջորդ տարում, գնաճը ենթադրվում է համապատասխանաբար 1,6% և 1,5% մակարդակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով Եվրահանձնաժողովի գարնանային կանխատեսումը։

«Կանխատեսումը շարունակում է հիմնվել այն գնահատականի վրա, որ քաղաքական ջանքերը թույլ չեն տա, որ սուվերեն պարտքի ճգնաժամը սրվի»,– ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովի ձմեռային կանխատեսման մեջ նշվում էր, որ եվրագոտու ՀՆԱ–ն ընթացիկ տարում ավելի քիչ կնվազի` 0.3 տոկոս և հաջորդ տարի ավելի շատ կաճի` 1.4 տոկոս; Գնաճը կանխատեսվում էր համապատասխանաբար 1,8% և 1,5% մակարդակում։

Եվրահանձնաժողովը նախկինի պես հոռետեսորեն է վերաբերվում միասնական արժույթի գոտում առկա գործազրկության դինամիկային` ընթացիկ տարում այն ենթադրվում է 12.2 տոկոսի մակարդակում, իսկ 2014 թվականին այն կարող է շատ չնչին նվազել` մինչև 12.1 տոկոս։ Այս գնահատականները չեն փոխվել ձմռանը ներկայացված կանխատեսումների համեմատ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև