Եվրագոտու պետական պարտքը կշարունակի աճել 2013–2014թթ.–ին. ԵՀ փոխնախագահ

03.05.2013 18:56
Եվրագոտու պետական պարտքը կշարունակի աճել 2013–2014թթ.–ին. ԵՀ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու պետական պարտքը կշարունակի աճել ընթացիկ և հաջորդ տարի, հայտնել է ԵՀ փոխնախագահ Օլի Ռենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

2012թ.–ի արդյունքներով` ցուցանիշը կազմել է ՀՆԱ–ի 92,7 տոկոսը։ «Պետական պարտքը կշարունակի աճել` հաջորդ տարի հասնելով ՀՆԱ–ի 96,0 տոկոսի»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Ռենը։  ԵՀ գարնանային կանխատեսման համաձայն` ցուցանիշն ընթացիկ տարում կկազմի ՀՆԱ–ի 95,5 տոկոսը։

Փետրվարի վերջին, նախորդ ձմռան կանխատեսման մեջ, ԵՀ–ն եվրագոտու պետական պարտքը 2013թ.–ին գնահատել է ՀՆԱ–ի 95,1 տոկոս և 2014թ.–ին` ՀՆԱ–ի 95,2 տոկոս մակարդակում։ Այդպիսով, այժմ ԵՀ–ն եվրագոտու երկրների պետական պարտքի աճի առավել ակտիվ դինամիկա է ենթադրում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև