ՀՀ ԿԲ–ն կաշխատի շաբաթ օրը` մայիսի 4–ին

03.05.2013 20:18
ՀՀ ԿԲ–ն կաշխատի շաբաթ օրը` մայիսի 4–ին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կաշխատի շաբաթ օրը` մայիսի 4–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` Երևան քաղաքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով  մայիսի 4-ին Կենտրոնական բանկում հայտարարվել է գործառնական օր։

Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կկայանան մայիսի 5–ին։ 65 մարդուց բաղկացած խորհուրդն ընտրում է քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն, քաղաքապետի թեկնածությունների առաջադրման իրավունք ունեն այդ կառույցում ընդգրկված խմբակցությունները։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև