ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրենը ՀՀ ԿԲ ղեկավարին է ներկայացրել նոր տնօրենին

03.05.2013 20:37
ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրենը ՀՀ ԿԲ ղեկավարին է ներկայացրել նոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին, ով ավարտում է իր առաքելությունը, ուրբաթ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է նոր տնօրեն Բրունո Պալվաներային, հաղորդում է հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունը։

Պարոն Ջավադյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ֆորիեսթերին արդյունավետ համագործակցության համար` հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին կհաջողվի ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու համագործակցության մակարդակը:

ԿԲ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ Հայաստանում գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:

Ֆորիեսթերը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, նշելով՝  ՀՀ բանկային համակարգի եւ ՎԶԵԲ միջեւ վերջին տարիներին արձանագրված գործակցության բարձր մակարդակը, ինչին նպաստել են նաեւ ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված ԿԲ ջանքերը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև