Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $94,1 մլն

06.05.2013 10:51
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $94,1 մլն

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 29–ից մինչև մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $94,1 մլն՝ մեկ դոլարի դիմաց 410,74 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  6,6 մլն եվրո և ավելի քան   594 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 536,76 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,10 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 106,5 մլն դոլար, շուրջ 13,8 մլն եվրո և շուրջ 92,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 412,07 դրամ, 1 եվրոյի դիմաց 539,80 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,27 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի ապրիլի 22–28–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 48,3 մլն դոլար: ($1–ը 413,97 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև