Բրիտանական օֆշորային գոտիները համաձայնել են ներկայացնել իրենց բանկերում հաշիվ ունեցողների անունները

07.05.2013 10:26
Բրիտանական օֆշորային գոտիները համաձայնել են ներկայացնել իրենց բանկերում հաշիվ ունեցողների անունները

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Բրիտանական անդրծովյան գոտիները համաձայնել են որոշ տեղեկություններ ներկայացնել իրենց բանկերում հաշիվներ ունեցողների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության Գանձապետարանը, տեղեկացնում է Բի–բի–սին։

Լոնդոնը հաշվեհամարներ ունեցողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն կունենա (ծննդյան օր, հասցե, հաշվի համար, հաշվեկշիռ և պատմություն)։ Այս տվյալները հասանելի կլինեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի իշխանությունների համար։

Ավելի վաղ նման համաձայնության էին հասել Նորմանդական կղզիների (Ջերսի, Հերնսի) և Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզու հետ, որոնք հարկային նավահանգստի համբավ են վայելում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև