COMEX–ում ոսկու գինը չհասավ 1470 դոլարի

07.05.2013 14:14
COMEX–ում ոսկու գինը չհասավ 1470 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի COMEX բորսայում 2013 թվականի մայիսի 6–ին կայացած առուվաճառքի արդյունքում ոսկու գինը չհասավ մեկ դոլարի դիմաց 1470 դոլարի` մեկ օրում բարձրանալով 0.3 տոկոսով։ Ոսկու մեկ տրոյական ունցիան այդ օրը թանկացել է 3.8 դոլարով, իսկ ակտիվ ֆյուչերսի (հունիս) պաշտոնական գինը կազմել է 1468 դոլար` մեկ ունցիայի դիմաց։

Ինչպես փոխանցում է РБК–ն, ոսկու գինը COMEX–ում մայիսի 6–ին չի փոխվել։ Ոսկին նախօրեին թանկացել է գործարքների փոքր ծավալների պատճառով։ Արդյունքում ոսկու գինը նախօրեին հասել է ապրիլի 30–ից ի վեր չորս նստաշրջանների առավելագույն արժեքին։

COMEX–ի առուվաճառքների ընթացքում ոսկու գնանշումները հաստատվել են 1463,8-1487,2 դոլար/ունցիա միջակայքում։ Միաժամանակ, Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առուվաճառքներ նախօրեին չեն եղել։

Միաժամանակ, մայիսի 6–ի բորսայական ցուցիչների ֆոնդերը շարունակել են իրենց ակտիվների կրճատումը ավելի վաղ ոսկու ձուլակտորներում ներդրած միջոցները դուրս բերելու նպատակով։ Այսպես, աշխարհի ոսկու խոշորագույն բորսայի ակտիվները SPDR Gold Trust բորսայական ցուցչային ֆոնդի ներդրումային ինստիտուտների շարքում այդ օրը նվազել են ևս 3.31 տ.կ.–ով և կազմել են 1 062.30 կետ։ Դա 2009 թվականի սեպտեմբերիից մինչև օրս գրացված ամենացածր ցուցանիշն է։ Այդպիսով, չափվող ոսկու ձուլակտորներով ներկայացված ֆոնդային ակտիվները կրճատվել են 321 կոտեվ (-23,7%), երբ 2012 թվականի դեկտեմբերի 7–ին դրանք հասել էին իրենց պատմական առավելագույն կետին` անցնելով 1 353.3 կետը։

Երեք առևտրային  օրվա ընթացքում (մայիսի 6, 3 և 2) COMEX–ում ոսկու պաշտոնական գինը մնացել է 1460 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։

Այսօր COMEX բորսայում ոսկու գինը նվազել է գնումների նկատմամբ առկա հետաքրքրության թուլացման հետևանքով և տատանվում է մեկ ունցիայի դիմաց 1456,6-1470,0 միջակայքում։  Ոսկով իրականացված վերջին գործարքի գինը ներկա պահին կազմում է մեկ ունցիայի դիմաց 1458,6 դոլար, ինչը 9,4 դոլարով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից։

Ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին COMEX–ում ոսկու գնային դինամիկան չի սահմանափակվի աջակցման 1450,0 դոլար/ունցիա և դիմակայման 1490,0 դոլար/ունցիա մակարդակից, կանխատեսում են փորձագետները։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում գնային նվազագույն նիշը ոսկու դեպքում գրանցվել է ապրիլի 16-ին, երբ գնանշումները նվազել էին մինչև 1321,5 դոլար/ ունցիա նիշը։ Սա մենացածր ցուցանիշն էր 2011 թվականի փետրվարից ի վեր։ Ոսկու գնի առավելագույն արժեքն արձանագրվել է 2013 թվականի հունվարի 17-ին, երբ այն մեկ ունցիայի դիմաց հասել էր 1699,9 դոլարի։-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև