ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի փետրվարին աճել է 17,9%–ով` գերազանցելով 1,64 միլիոնը

07.05.2013 16:11
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի փետրվարին աճել է 17,9%–ով` գերազանցելով 1,64 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի փետրվարին կազմել է 1 643 589 ` 2012թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 17,9 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ դրանցից իրավաբանական անձանց թիվը փետրվարի վերջին կազմել է 72,3 հազար (3,7% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 571,2 հազար (18,6% աճ)։

Միաժամանակ փետրվարի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 2,7 մլն հաշիվ։ Այդ ցուցանիշը  20,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2013թ.–ի հունվարի համեմատ` 39,9 տոկոսով։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2,58 մլն 2012թ.–ի փետրվարի համեմատ (37,4% անկում), իսկ իրավաբանական` 156,8 հազար` անցյալ տարվա փետրվարի համեմատ ավելանակով 6,5 տոկոսով (22,7% աճ)։

ՎՏԲ–Հայաստան Բանկի համախմբված հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի մարտի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 684,48 մլն դրամ` մեկ ամսում ավելանալով 16,9 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ամսաթվի համեմատ ավելացել է 175,4 մլն դրամով կամ 34,5 տոկոսով ($1–ը 414,95 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև