Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին աճել է 17%–ով` կազմելով 330,3 հազար դրամ

07.05.2013 17:06
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին աճել է 17%–ով` կազմելով 330,3 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին, 2012թ.–ի փետրվարի համեմատ, աճել է 17 տոկոսով` կազմելով 330 337 դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (միջինը շուրջ 330,3 հազար դրամ), տեղեկատվության և կապի ոլորտում (303,3 հազար դրամ), հանքարդյունաբերությունում աշխատավարձը միջինը կազմել է շուրջ  284,8 հազար դրամ, էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (շուրջ 173,3 հազար դրամ)։

Հայաստանում 2013թ.–ի հունվարին ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է ավելի քան 80,5 հազար դրամ, գյուղական և անտառային տնտեսության ոլորտը` 96 հազար դրամ։

Ծառայությունների ոլորտում աշխատավարձը կազմել է շուրջ 96,6 հազար դրամ, իսկ կրթության ոլորտում`98,6 հազար դրամ
Միաժամանակ 2013թ.–ի փետրվարին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 140 749 դրամ, ինչը 1,8 տոկոսով ավել է 2013թ.–ի հունվարի ցուցանիշից և 4,2 տոկոսով ավել է 2012թ.–ի փետրվարի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 170,4  հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 101,1 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 153,9 հազար դրամ:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մարտին, ըստ նախնական գնահատականների, հասել է 145 812  դրամի (352 դոլար կամ 10 883 ռուբլի), ինչը 3,6 տոկոսով ավելի է փետրվարի ցուցանիշից։ ($1 – 414,95 դրամ է). —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև