Daily Archives: May 8, 2013

Հայաստանում մայիսի 8–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 416,51 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 8–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 416,51 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 8–ին 415,25 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 8–ի արդյունքներով, մայիսի...

Հայաստանի բանկերը 2013թ. I եռամսյակում պետական պարտատոմսերում 173.7 մլրդ դրամ են ներդրել

Հայաստանի բանկերը 2013 թվականի առաջին եռամսյակում պետական պարտատոմսերում ներդրել են շուրջ 173.7 մլրդ դրամ, ինչը 2.4 տոկոսով պակաս է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2013 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,37% է կազմել

Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,37% է կազմել՝ 2012 թվականի չորրորդ եռամսյակի 1,94%-ի դիմաց:

Հայաստանի ԿԲ–ն 3 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

Մայիսի 8-ին տեղի է ունեցել 2021 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի մարտին 13 միլիարդ դրամ է կազմել

Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2013թ.–ի մարտին, հունվարի համեմատ, ավելացել են 21,5 տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 13 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 0,8 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մայիսի 8–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` Ավստրալիայի ԿԲ–ի` բազային տոկոսադրույքը նվազեցնելու որոշման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ–ի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է արտերկրում հաշիվներ ունենալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական ծառայողներին արտասահմանյան հաշիվներ և արժեթղթեր ունենալ արտերկրի բանկերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Կրեմլի կայքին։