ՌԴ–ի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է արտերկրում հաշիվներ ունենալ

08.05.2013 13:32
ՌԴ–ի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է արտերկրում հաշիվներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական ծառայողներին արտասահմանյան հաշիվներ և արժեթղթեր ունենալ արտերկրի բանկերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Կրեմլի կայքին։

Արգելքը սահմանվում է, մասնավորապես, գլխավոր դատախազի տեղակալների, ՌԴ Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի անդամների, ՌԴ սուբյեկտների պաշտոնյաների, ինչպես նաև նրանց համար, ովքեր պաշտոններ են զբաղեցնում պետական ընկերություններում, հիմնադրամներում և այլ կազմակերպություններում, որոնք ստեղծվել են դաշնային օրենքով (եթե դրանց նշանակումը և դրանցից ազատումն իրականացնում է նախագահը, կառավարությունը կամ գլխավոր դատախազությունը)։

Նաև արգելքի տակ են գտնվում նշված անձանց կանայք և անչափահաս երեխաները։

«Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Անձանց առանձին կատեգորիաներին հաշիվներ  (ավանդներ) բացելու և ունենալու, կանխիկ դրամական միջոցները և արժեքավոր իրերը ՌԴ տարածքի սահմաններից դուրս տեղակայված արտասահմանյան բանկերում պահելու, արտասահմանյան ֆինանսական գործիքներ ունենալու և (կամ) օգտվելու արգելքի մասին» օրենքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի տեղեկացվում էր, որ Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է կառավարության անդամենրին արտասահմանյան հաշիվներ և արժեթղթեր ունենալ արտերկրի բանկերում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև