Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

08.05.2013 14:44
Ավստրալիայից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մայիսի 8–ի առուվաճառքները բացել են  տարբեր ուղղություններով` Ավստրալիայի ԿԲ–ի` բազային տոկոսադրույքը նվազեցնելու որոշման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ի ցուցիչը բարձրացել է 0,11 տոկոսով` կազմելով 14196,20 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,02 տոկոսով` մինչև 1953,95 կետ։ Ճապոնիայի բորսաները փակ են պետական տոների առիթով։S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը բացվել է աճով` ավելանալով 0,42 տոկոսով և կազմում է 5165,30  կետ։

Ավստրալիայի ռեզերվային բանկը որոշում է կայացրել 0,25 տ.կ.–ով նվազեցնել բազային տոկոսադրույքը` մինչև 2,75 տոկոս։

«Հավանաբար, սա դրույքի վերջին նվազումը չէ։ Ընկերությունների հաշվետվություններն ապացուցում են, որ իրական տնտեսության իրավիճակն անբարենպաստ է, և անհրաժեշտություն կա դրա հետագա նվազեցման»,– կարծում է Perpetual շուկաների հետազոտությունների ղեկավար Մեթյու Շերվուդը (Matthew Sherwood), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև