Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,37% է կազմել

08.05.2013 16:30
Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,37% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,37% է կազմել՝ 2012 թվականի չորրորդ եռամսյակի 1,94%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Արմսվիսբանկը, որի ROA-ն առաջին եռամսյակում 3,63% է կազմել՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 3,44%-ի դիմաց:

Հաջորդում է HSBC բանկ Հայաստանը՝ 3,61% ցուցանիշով՝ 3,81%-ի դիմաց, Ինեկոբանկը՝ 3,18% ցուցանիշով՝ 3,90%-ի դիմաց, Արարատբանկը՝ 2,54%-ով՝ 3,25%-ի դիմաց, և Պրոմեթեյ Բանկը՝ 2,17%-ով՝ 3,47%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակն առաջին եռամսյակում կազմել է 8,23%՝ չորրորդ եռամսյակի 11,00%-ի դիմաց:

Այս ցուցանիշով առաջինն է HSBC բանկ Հայաստանը՝ 21,33% ցուցանիշով` չորրորդ եռամսյակի  22,31% -ի դիմաց, Ինեկոբանկը՝ 19,45%-ով՝ 22,07%-ի դիմաց, Արարատբանկը` 17,20%-ով՝ 23,67%-ի դիմաց, Արմսվիսբանկը`15,27%-ով՝ 14,47%-ի դիմաց, Ամերիաբանկը`15,07%-ով՝ 17,11%-ի դիմաց:

2013 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` 465 մասնաճյուղով։ (1 դոլարը` 415,17 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև