Հայաստանի բանկերը 2013թ. I եռամսյակում պետական պարտատոմսերում 173.7 մլրդ դրամ են ներդրել

08.05.2013 18:04
Հայաստանի բանկերը 2013թ. I եռամսյակում պետական պարտատոմսերում 173.7 մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2013 թվականի առաջին եռամսյակում պետական պարտատոմսերում ներդրել են շուրջ 173.7 մլրդ դրամ, ինչը 2.4 տոկոսով պակաս է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2013 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 7,2 տոկոս` տարեսկզբի 7.8 տոկոսի դիմաց։

Բանկային հաշվետվություններին համապատասխան` բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմել է շուրջ 179.7 մլրդ դրամ, դրանցից 96.66 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 34,5 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 34.1 մլրդ դրամը կամ 98.86 տոկոսը բաժին է ընկնում պետական պարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 1,14 տոկոսը կամ 392.3 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։2013 թվականի առաջին  եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 929,3 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 20,4 տոկոսը։

Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Հայբիզնեսբանկն է (19.2  մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 99,66 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 0,34 տոկոս։  Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 290.7 մլն դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 6.5 տոկոսը։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Արմսվիսբանկը` 19.1 մլրդ դրամով, որոնցից 95,89 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ  4,11 տոկոսը` ոչ պետական։

2013 թվականի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 465 մասնաճյուղերով։ (1 դոլարը` 415,25 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև