ՀՀ բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները 2013թ.–ի I եռամսյակում կազմել են 2 380,4 մլն դրամ` ավելանալով 55,9%–ով

13.05.2013 12:48
ՀՀ բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները 2013թ.–ի I եռամսյակում կազմել են 2 380,4 մլն դրամ` ավելանալով 55,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները (թանկարժեք մետաղներով ավանդներ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ և հուշամեդալներ) 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 2 380,4 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 55,9 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2013թ.–ի առաջին եռամսյակի վերջում թանկարժեք մետաղներով իրականացված գործառնությունների ծավալով առաջատարն է Ամերիաբանկը, որին բաժին է հասնում Հայաստանի առևտրային բանկերի կողմից ոսկով իրականացված բոլոր գործառնությունների շուրջ 51,76 տոկոսը։ 2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ Ամերիաբանկի կողմից ոսկով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 1 232,2 մլն դրամ, ինչը գրեթե երկու անգամ ավել է 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից։

Ոսկով իրականացված գործառնությունների առաջատարների հնգյակում ընդգրկվել է Արմսվիսբանկը` 516,7 մլն դրամ, 30,2%–անոց աճ (ոսկով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում մասնաբաժինը` 21,71 տոկոս), Հայբիզնեսբանկը` 195,5 մլն դրամ, 2012թ.–ի առաջին եռամսյակում ոսկով իրականացված գործառնություններ չեն գրանցվել (ոսկով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալում մասնաբաժինը` 8,22%), Կոնվերսբանկը` 158,4 մլն դրամ, 11,3 տոկոսանոց անկում (6,65%) և Յունիբանկը` 87,1 մլն դրամ, 8 տոկոսանոց անկում (3,66%)։

Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակի արդյունքներով` հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերից միայն 11–ն է ոսկով գործառնություն իրականացրել։

2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ, Հայաստանում գործել է 21 բանկ` 465 մասնաճյուղով։ ($1 – 415,25 դրամ է). -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև