Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մարտին աճել են 52,2%–ով` կազմելով 157,3 մլն դոլար

13.05.2013 13:39
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մարտին աճել են 52,2%–ով` կազմելով 157,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի մարտին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 157,3 մլն դոլարի միջոց` 2013թ.–ի փետրվարի  համեմատ ավելանալով 52,2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը մարտին կազմել է 63,3 միլիոն դոլար՝ փետրվարի 23,9 միլիոն դոլարի համեմատ: Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 94 միլիոն դոլար` փետրվարի 79,4 միլիոն դոլարի համեմատ։

Միաժամանակ մարտին ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (շուրջ 87,4 մլն դոլար): (1 դոլարը 415,25 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև