Հայաստանի ԿԲ–ն մայիսի 13-ին 1,41 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

13.05.2013 17:26
Հայաստանի ԿԲ–ն մայիսի 13-ին 1,41 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Կենտրոնական բանկից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 410 մլն 150 հազար դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 316 724 841 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3564 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև