Հայաստանում ոսկու գինը նվազել է

13.05.2013 17:38
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի`գնման գին` 17871.37 (-108.67), բացթողնման գին` 19425.40 (-118.12), արծաթ` գնման գին` 291.87 (-3.29), բացթողնման գին` 317.25 (-3.58), պլատին`գնման գին`18356.54 (+26.11), բացթողնման գին` 19952.76 (+28.38), պալադիում` գնման գին` 8511.63 (+26.24.), բացթողնման գին` 9251.77 (+28.52):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև