«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

13.05.2013 17:45
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի թողարկած «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր  ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Այսուհետ քարտապանները կստանան բացառիկ առավելություններ շուրջ 15 դիսկո և կարաոկե ակումբներում, անվճար հյուրասիրություն` 3 ժամանցի վայրերում, իսկ երևանյան 3 թատրոններ քարտապանները կմտնեն բացառիկ պայմաններով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն շարունակաբար ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSICե քարտի զեղչային ծրագիրը: Ի լրումն InRock երաժշտական ակումբի`  տվյալ քարտի քարտապանները կստանան  5% զեղչ և անվճար հյուրասիրություն նաև HATSARAT FRESCA կաֆե-ռեստորանում և BRISTOL անգլիական փաբում: Քարտապանները HATSARAT FRESCA կաֆե-ռեստորանում հնարավորություն կունենան յուրաքանչյուր երրորդ գավաթ գարեջուրն ու խորտիկը ստանալ անվճար, իսկ BRISTOL անգլիական փաբում`  ստանալ  1 գավաթ անվճար գարեջուր և մեկ բաժին խորտիկ օրական մեկ անգամ` քարտով վճարումներ կատարելիս:

«ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC»  քարտն ակումբային և զեղչային քարտ լինելուց բացի, կարելի է ասել, դարձել է նաև մշակութային քարտ, քանի որ քարտապանները հնարավորություն ունեն ստանալ  զեղչեր և առավելություններ նաև թատրոններում: Նշված քարտով վճարումներ կատարելիս. Երևանի Մնջախաղի Պետական Թատրոնում 1 տոմս գնելիս կստանան 2 հրավիրատոմս հաջորդ 3 ներկայացումներից որևիցե մեկի համար, «Մհեր Մկրտչյան» Արտիստական Թատրոնում 2 տոմս գնելիս կստանան նույն ներկայացման ևս 1 հրավիրատոմս, ինչպես նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական Թատրոնում ցանկացած տոմս կկարողանան ձեռք բերել 20 % զեղչով:

Քարտապանները հնարավորություն ունեն ստանալ նաև առավելություններ կարաոկե և ժամանցային այլ ակումբներում:  Ընդ որում` կարաոկե ակումբներում քարտապանները ոչ միայն կստանան անվճար մուտքի հնարավորություն, այլ նաև` 2 երգ երգելու հնարավորություն:

«Մենք շարունակելու ենք ընդլայնել մեր քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և այլ սպասարկման կետերի ցանկն ու նոր անակնկալներ ենք մատուցելու մեր քարտապաններին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև