Daily Archives: May 15, 2013

Ուոլլ սթրիթը նվազում է ԱՄՆ–ի և եվրագոտու բացասական մակրոտնտեսական լուրերի ֆոնին

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի նվազում են ցուցադրում ԱՄՆ–ի և եվրագոտու` վերլուծաբանների ակնկալիքները չարդարացրած վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։

S&P: Կիպրոսում ավանդների «խուզումը» կարող է նախադեպ հանդիսանալ եվրագոտու համար

S&P միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները կարծում են, որ Կիպրոսում ավանդների «խուզումը» կարող է եվրագոտու համար նախադեպ լինել։ «Այդ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ արժութային բլոկի նաև այլ երկրներում», –չի բացառում գործակալությունն այսօր հրապարակած մեկնաբանություններում։

Հայկական բանկերի տասնյակն ըստ բանկոմատների թվի

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է հայկական բանկերի թոփ–տասնյակն ըստ բանկոմատների թվի 2013 թ.–ի 1–ին եռամսյակում։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 15–ին 416,64 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 15–ի արդյունքներով, մայիսի 14–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,64 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում մայիսի 15–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մայիսի 15–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

«Ռեսո» ընկերությունը պարգևատրել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի հաղթողներին

«Ռեսո» ապահովագրական ընկերությունը պարգևատրել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի հաղթողներին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

ԲՌԻԿՍ երկրների ֆինանսների նախարարները G20 գագաթնաժողովին կգնահատեն ԲՌԻԿՍ Բանկի նպատակահարմարությունը

ԲՌԻԿՍ–ի մասնակից երկրների (Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) ֆինանսների նախարարները Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին միջանկյալ զեկույց կպարտաստեն ԲՌԻԿՍ–ի Զարգացման բանկի ստեղծման նպատակահարմարության մասին, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարի հատուկ հանձնարարություններով տեղակալ Վադիմ Լուկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Nikkei ցուցիչը ռեկորդ է սահմանել 5,5 տարվա ընթացքում` հաղթահարելով 15 հազար նիշը

Ճապոնական ֆոնդային շուկայում ներդրողների ակտիվությունը հասել է ռեկորդային նշանակման վերջին 5,5 տարվա ընթացքում` Nikkei 225 Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչը 15 000 կետով բարձրացնելով հոգեբանական նիշից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խմբի էլեկտրոնային առևտրի գծով միջոցների շրջանառությունը 2013թ.–ի 4 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 50 մլն դրամ

Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խմբի էլեկտրոնային առևտրի գծով ընդհանուր դրամական միջոցների շրջանառությունը 2013թ. 4 ամիսների ընթացքում կազմել է 49 975 204 մլն դրամ, նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը։