Nikkei ցուցիչը ռեկորդ է սահմանել 5,5 տարվա ընթացքում` հաղթահարելով 15 հազար նիշը

15.05.2013 12:54
Nikkei ցուցիչը ռեկորդ է սահմանել 5,5 տարվա ընթացքում` հաղթահարելով 15 հազար նիշը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնական ֆոնդային շուկայում ներդրողների ակտիվությունը հասել է ռեկորդային նշանակման վերջին 5,5 տարվա ընթացքում` Nikkei 225 Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչը 15 000 կետով բարձրացնելով հոգեբանական նիշից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերջին անգամ մինչև այդ նշանակումը Nikkei 225–ը բարձրացել էր 2008թ.–ի հունվարին, որից հետո գլոբալ ճգնաժամի պատճառով նվազում էր, մինչև չհասավ  7000 կետ նիշին։ Վերընթաց միտումին այս անցումը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին` տնտեսության դրամային մեղմացման ացկացման վերաբերյալ երկրի նոր կառավարության և կենտրոնոկան բանկի հայտարարությունների ֆոնին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

Ճապոնական ֆոնդային բորսայում տրամադրությունների աճն ամրապնդում են ԱՄՆ–ի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները։ Միաժամանակ ճապոնական արժույթը շարունակում է էժանանալ ամերիկյանի նկատմամբ։ Չորեքշաբթի բացված առուվաճառքի ժամանակ իենի փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով` մեկ դոլարի դիմաց կազմելով 102,2 իեն, ինչը նվազագույնն է վերջին 4,5 տարվա ընթացքում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև