ԲՌԻԿՍ երկրների ֆինանսների նախարարները G20 գագաթնաժողովին կգնահատեն ԲՌԻԿՍ Բանկի նպատակահարմարությունը

15.05.2013 15:10
ԲՌԻԿՍ երկրների ֆինանսների նախարարները G20 գագաթնաժողովին կգնահատեն ԲՌԻԿՍ Բանկի նպատակահարմարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ԲՌԻԿՍ–ի մասնակից երկրների (Ռուսաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) ֆինանսների նախարարները Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին միջանկյալ զեկույց կպարտաստեն ԲՌԻԿՍ–ի Զարգացման բանկի ստեղծման նպատակահարմարության մասին, չորեքշաբթի տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարի հատուկ հանձնարարություններով տեղակալ Վադիմ Լուկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Առաջնորդները հավանություն տվեցին ԲՌԻԿՍ–ի Զարգացման բանկի նպատակահարմարության և կենսունակության մասին հարցի ուսումնասիրման վերաբերյալ ֆինանսների նախարարների աշխատանքը։ Ֆինանսների նախարարին հանձնարարվել է միջանկյալ զեկույց ներկայացնել այդ աշխատանքի արդյունքների վերաբերյալ ԲՌԻԿՍ–ի առաջնորդների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում»,– ասել է Լուկովը։

Ըստ փոխնախարարի` այդ բանկն առաջին հերթին նախատեսված է ԲՌԻԿՍ–ի պետությունների զարգացման խթանման համար։ «Պոտենցիալ կերպով շատ շահավետ ներդրումային նախագծեր կան, որոնք կպահանջեն ոչ թե երկու, այլ մեծ քանակությամբ մասնակիցների ջանքեր։ Ահա այս հարցում այդ բանկը կարող է նաև օգնել»,– ասել է Լուկովը։

ԲՌԻԿՍ–ի երկրների առաջնորդները մարտին հարավաֆրիկյան Դուրբանում բանկի ստեղծման գաղափարը հեռանկարային են ճանաչել և պայմանավորվել են շարունակել քննարկումը։ Անլուծելի են մնացել այն հարցերը, որոնք վերաբերում են  ԲՌԻԿՍ–ի Զարգացման բանկի հայտարարված և ներդրված կապիտալի չափին և այդ ինստիտուտի կառավարման միջոցներին։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև