S&P: Կիպրոսում ավանդների «խուզումը» կարող է նախադեպ հանդիսանալ եվրագոտու համար

15.05.2013 20:46
S&P: Կիպրոսում ավանդների «խուզումը» կարող է նախադեպ հանդիսանալ եվրագոտու համար

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. S&P միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները կարծում են, որ Կիպրոսում ավանդների «խուզումը» կարող է եվրագոտու համար նախադեպ լինել։ «Այդ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ արժութային բլոկի նաև այլ երկրներում», –չի բացառում գործակալությունն այսօր հրապարակած մեկնաբանություններում։

«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի իրադարձություններն արտացոլում են եվրագոտու` ֆինանսապես ավելի կայուն երկրների կողմից իրենց հարկատուների միջոցներն իրենց իրավասությունից դուրս գտնվող  բանկային համակարգի վերակապիտալացման համար տրամադրելու պատրաստ չլինելը»,– գրում է РБК–ն` հղում անելով S&P–ի նյութերին։

Գործակալությունը միաժամանակ նշել է, որ կասկածում է «բանկային միության» կայունության հարցում` նման շոկերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտի 25–ին եվրագոտու ֆինանսերի նախարարները հաստատեցին բանկային հատվածի վերակազմավորման պայմաններում Կիպրոսին օգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Կիպրոսը 2013թ.–ի մայիսի սկզբին 10 մլրդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանա ESM եվրոպական կայուն մեխանիզմի կողմից։

ԵՄ–ի կողմից հաստատված բանկերի վերակազմավորումը նախատեսում է ստեղծել «լավ բանկ» և «վատ բանկ» (վերջինի դերում հանդես կգա երկրի` մեծությամբ երկրորդ բանկը` Կիպրոսի Ժողովրդական բանկը)։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus–ին։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։ Կիպրոսի Բանկին կփոխանցվեն նաև այն միջոցները, որոնք ստացվել են ԵԿԲ–ի կողմից որպես վարկ, որը կազմում է 9 մլրդ եվրո։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև