ԱՄՀ–ն համաձայնեցրել է Կիպրոսին մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու առաջին տրանշի հատկացումը

16.05.2013 11:04
ԱՄՀ–ն համաձայնեցրել է Կիպրոսին մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու առաջին տրանշի հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Կիպրոսի տնտեսությանը մեկ միլիարդ եվրոյի (1,33 միլիարդ դոլար) աջակցության ծրագիրը և համաձայնեցրել է 110.7 միլիոն դոլարի չափով առաջին տրանշի հատկացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Մարտին ԱՄՀ–ի և ԵՄ–ի հետ համաձայնեցված ֆինանսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմում է 10 միլիարդ եվրո։ Կիպրոսը Եվրոպական կայունացնող մեխանիզմից 2 միլիարդ եվրոյի օգնության առաջին տրանշը ստացել է մայիսի 13–ին։ Հերթական տրանշը, ինչպես ակնկալվում է, կհատկացվի հուլիսին։

«Դա (միջոցների հատկացումը` խմբ.) նախատեսված է երկրի ֆինանսական համակարգի կայունացման համար, ֆինանսական կայունության հասնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվության վերականգնմանն օժանդակելու համար` բնակչության բարեկեցությունը պահպանելու նպատակով»,– ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև