Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալը մարտին կազմել է 5 մլրդ դրամ

16.05.2013 16:51
Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալը մարտին կազմել է  5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով գործարքների համախառն ծավալն արտերկրում 2013 թվականի մարտին կազմել է շուրջ 5 մլրդ դրամ` փետրվարի համեմատ ավելանալով 26,5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մարտի տեղեկատուում։

31,3%)։ Միաժամանակ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է շուրջ 3,3 մլրդ դրամ, ինչը 19,7 տոկոսով ավել է փետրվարի ցուցանիշից, իսկ կանխիկացումների ծավալը կազմել է 1,7 մլրդ դրամ` փետրվարի 1,2 մլրդ դրամի դիմաց (աճը մեկ ամսվա ընթացքում` 41,4%)։

Այս տարվա մարտի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը և սպասարկումն իրականացրել է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ 19 առևտրային բանկեր, միաժամանակ, մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին։($1 – 416,64 դրամ է). —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև