Եվրաբոնդերը թույլ կտան Հայաստանին էժան ֆինանսական միջոցներ ներգրավել արտոնյալ վարկավորման դադարեցման դեպքում

16.05.2013 17:01
Եվրաբոնդերը թույլ կտան Հայաստանին էժան ֆինանսական միջոցներ ներգրավել արտոնյալ վարկավորման դադարեցման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Կապիտալի միջազգային շուկայում արժութային պարտատոմսերի թողարկումը թույլ կտա Հայաստանին ֆինանսական շուկաներից ավելի էժան միջոցներ ներգրավել արտոնյալ վարկավորման կրճատման պայմաններում, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

«Այսօր միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարել են Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկիր համարել և այն դիտարկում են որպես միջին եկամուտ ունեցող երկիր»,– հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց Սարգսյանը։

Ըստ նախարարի` դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Հայաստանին արտոնյալ վարկերի հատկացումը կդադարեցվի։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց կապիտալի միջազգային շուկայում արժութային պարտատոմսերի հայեցակարգը։

«Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու։ Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ»,–նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի պետական պարտքը 2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ կազմում է 4,205 մլրդ դոլար, դրանից արտաքին պարտքը կազմում է 3.597 մլրդ դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև