Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի առաջին եռամսյակի ավարտին կրճատվել են 9,3%–ով` կազմելով 1 631,2 մլն դոլար

16.05.2013 19:20
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի առաջին եռամսյակի ավարտին կրճատվել են 9,3%–ով` կազմելով 1 631,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտին կազմել են 1,631,218,357.35 դոլար` եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 9,3 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը` 1,631,217,920.70 դոլարը, ընդգրկված է փոխարկելի արժույթում։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 1,65 մլն դոլար` եռամսյակի սկզբի 31,7 մլն դոլարի դիմաց։ ($1-ը 416,69 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև