Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 17th, 2013

    ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

    Friday, May 17th, 2013

    Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը ենթադրում է, որ Գերմանիայի տնտեսության աճը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ավելի զգալի կլինի` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։ «Իմ կարծիքով` մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ընթացիկ եռամսյակը գերմանական տնտեսության համար ավելի հաջող կլինի, քան նախորդը»,– Բեռլինում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ասմուսենը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 17-ին 417,15 դրամ է կազմել

    Friday, May 17th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 17-ի արդյունքներով, մայիսի 16–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,46 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 417,15 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում մայիսի 17–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,15 դրամ է կազմել

    Friday, May 17th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 17-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 417,15 դրամ է կազմել:

    Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում աճել է 12,4%–ով` մինչև 1 279,3 մլրդ դրամ

    Friday, May 17th, 2013

    Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 12,4%–ով` մինչև 1 279,3 մլրդ դրամ։

    Մետաղի շուկա. հեջ–ֆոնդերը վաճառում են ոսկին, նվազման պոտենցիալը դեռ պահպանվում է

    Friday, May 17th, 2013

    Հինգշաբթի` մայիսի 16–ին, հրապարակվել է Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցը` ոսկու համաշխարհային պահանջարկի և առաջարկի հարցով, և զեկույցի հիմնական եզրակացությունները հետևյալն են` տվյալ ակտիվի համաշխարհային պահանջարկն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 13.05 տոկոսով` տարեկան մինչև 963 տոննա, իսկ եռամսյակային արտահայտմամբ կրճատումը կազմել է 18.95 տոկոս։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

    Friday, May 17th, 2013

    «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

    ԱԽՏ բորսաները տեխշտկման ֆոնին տարբեր ուղղություններով են բացվել

    Friday, May 17th, 2013

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` մայիսի 17–ի առքուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով. գնանշումների երկարաժամկետ աճից հետո Տոկիոյում թրեյդերները, հնարավոր է, նախընտրում են գրանցել եկամուտը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է banki.ru–ն։