ԱԽՏ բորսաները տեխշտկման ֆոնին տարբեր ուղղություններով են բացվել

17.05.2013 11:44
ԱԽՏ բորսաները տեխշտկման ֆոնին տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` մայիսի 17–ի առքուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով. գնանշումների երկարաժամկետ աճից հետո Տոկիոյում թրեյդերները, հնարավոր է, նախընտրում են գրանցել եկամուտը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին ընկել է 0.74 տոկոսով՝ մինչև 14 926,42  կետ` իջնելով 15 000 կետ հոգեբանորեն կարևոր  ցուցանիշից։ Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0.79 տոկոսով՝ հասնելով 1 986,81 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում կրկին «կանաչ գոտում է» և կազմում է 4435,3 կետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև