Մետաղի շուկա. հեջ–ֆոնդերը վաճառում են ոսկին, նվազման պոտենցիալը դեռ պահպանվում է

17.05.2013 12:42
Մետաղի շուկա. հեջ–ֆոնդերը վաճառում են ոսկին, նվազման պոտենցիալը դեռ պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի` մայիսի 16–ին, հրապարակվել է Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցը` ոսկու համաշխարհային պահանջարկի և առաջարկի հարցով, և զեկույցի հիմնական եզրակացությունները հետևյալն են` տվյալ ակտիվի համաշխարհային պահանջարկն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 13.05 տոկոսով` տարեկան մինչև 963 տոննա, իսկ եռամսյակային արտահայտմամբ կրճատումը կազմել է 18.95 տոկոս։

Պահանջարկի նվազումը հիմնականում պայմանավորված է ներդրումային պահանջարկի կրճատմամբ այն բանի ֆոնին, որ ամերիկյան բանկերի վերահսկման խստացումը Դոդդ–Ֆրանկի բարեփոխումների արդյունքում հումքային ֆյուչերսներով գործառնությունների իրականացման տեսանկյունից զրկել է այդ ակտիվը ներդրումային աջակցության զգալի մասից։ Առկա գնանկումային ռիսկերը նույնպես նվազեցնում են ոսկու միջնաժամկետ պահանջարկը` որպես գնաճից ռիսկերի և թղթադրամային արժույթի թուլացումից հեջավորման գործիք։

Այդպիսով, այս տարվա առաջին եռամսյակում ոսկու ներդրումային պահանջարկը նվազել է 49.27 տոկոսով` տարեկան կտրվածքով մինչև 200.8 տոննա, իսկ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նկատմամբ այդ կրճատումը կազմել է 52.63 տոկոս։ Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումային պահանջարկի բաժնեմասը նվազել է մինչև 20.85 տոկոսո` 2012 թվականի չորրորդ եռամսյակի 36.68 տոկոսի դիմաց։ Պահանջարկի այսքան կտրուկ կրճատման պատճառը ETF–ֆոնդերի, ներդրումային և հեջային ֆոնդերի կողմից ոսկու վաճառքներն են։ Այդ ինստիտուտների կողմից առաջին եռամսյակում վաճառվել է 176.9 տոննա դեղին մետաղ։

Այն ժամանակ, երբ ոսկու ձուլակտորների և մետաղադրամների տեսքով ոսկու ֆիզիկական գնումները հաշվետու ժամանակահատվածում բարձրացել են 10.28 տոկոսով` մինչև 377.7 տոննա տարեկան կտրվածքով, նույն ժամանակահատվածի ոսկերչական պահանջարկը բարձրացել է 12.27 տոկոսով` մինչև 551 տոննա։ Մինչ այդ, պաշտոնական հատվածի կողմից գնումները մի փոքր նվազել են։ Այս տարվա առաջին եռամսյակում կենտրոնական բանկերը գնել են 109.2 տոննա, ինչը 5.21 տոկոսով պակաս է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մենք կարծում ենք, որ ԱՄՆ ԴՊՀ կողմից դրամավարկային քաղաքականության մեղմ պայմանների շուտափույթ փոփոխման վերաբերյալ առկա ռիսկերի և մտավախությունների լույսի ներքո ոսկու գնանշումները, հավանաբար, կշարուկեն վարընթաց` դեպի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1280 դոլարի մակարդակը, որը տեղավորված է Ֆիբոնաչիի 38.2 տոկոս շտկման մակարդակի մոտակայքում` 1999 թվականից մինչև 2011 թվականն ընկած ազդակային ալիքից։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից ոսկու երկարաժամկետ աճող տրենդը, ակնհայտ է, որ առաջին եռամսյակի ընթացքում դանդաղել է, թեև դրա սկիզբը դրվել էր դեռ 2011 թվականի սկզբին։ Այս պահին տվյալ ակտիվի գնանշումները շտկման փուլում են, ինչն ավելացնում է դրանց վարքի սցենարների բազմազանությունն ապագայում։ Մեր գնահատականներով` այդ փուլն անավարտ է և մատնանշում է, որ այդ ակտիվնի գներն ընթացիկ տարում կարող են դեռ նվազել։

Եթե խոքենք ոսկու երկարաժամկետ հեռանկարների մասին, ապա երբ կարգավորիչները կսկսեն սատիճանաբար դադարեցնել դրամային քաղաքականության իրենց ոչ ավանդական մեղմ քայլերը, դեղին մետաղն աստիճանաբար կկորցնի գրավչությունը ներդրողների համար։ Սակայն տնտեսական աճի արագացումը 2014 թվականի սկզբից և դրա ֆոնին գնաճի ավելացումը կարող է օգնել ոսկու գրավչությանը։ Մենք կարծում ենք, որ 2014 թվականին ոսկին կրկին կարող է վերադառնալ 1600.0-1700.0 դոլարին մեկ ունցիայի դիմաց։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև