ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

17.05.2013 20:38
ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը ենթադրում է, որ Գերմանիայի տնտեսության աճը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ավելի զգալի կլինի` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։ «Իմ կարծիքով` մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ընթացիկ եռամսյակը գերմանական տնտեսության համար ավելի հաջող կլինի, քան նախորդը»,– Բեռլինում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ասմուսենը։

Նա նշել է, որ չնայած դրական առաջխաղացումներին, ԳԴՀ–ին անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել այնպիսի ոլորտներում, ինչպիսին է` կրթությունը, էներգետիկան, հարկումը։ Բարեփոխումների հետ մեկտեղ ժողովրդավարական իրավիճակի բարելավումը պետք է թույլ տա գերմանական տնտեսությանը խուսափել ռեցեսիայի ռիսկերից, հաղորդում է rbc.ru–ն` հղում անելով Reuters–ին։

Գերմանիայի Ազգային վիճակագրական գրասենյակի հրապարակած նախնական տվյալները վկայում են, որ Գերմանիայի ՀՆԱ–ն 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 0,1 տոկոսով։ Վերլուծաբանները ՀՆԱ–ի 0,3 տոկոսանոց աճ էին նշում։ 2012թ.–ի առաջին եռամսյակի համեմատ Գերմանիայի ՀՆԱ–ն հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0,2 տոկոսով։ Իրականում 2013թ.–ի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ–ն կրճատվել է 1,4 տոկոսով։

2012թ.–ի չորրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ–ն, ըստ վերանայված տվյալների, նվազել է 0,7 տոկոսով։

Գերմանիայի Ազգային վիճակագրական գրասենյակը նշել է նաև, որ ՀՆԱ–ի դինամիկայում  2013թ.–ի առաջին եռամսյակում դրական ազդեցություն է ունեցել տնային տնտեսությունների ծախսերի աճը։ Ներքին սպառում է տարեսկզբի աճել է, այն դեպքում, որ 2012թ.–ի չորրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նվազում էր։ Ինչ վերաբերում է ներդրումներին, վիճակագրական գրասենյակը տեղեկացրել է, որ 2013թ.–ի առաջին եռամսյակում բացասական միտումները պահպանվել են։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև