Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա` մայիսի 13–18–ն ընկած ժամանակահատվածի տեսությունը

20.05.2013 12:57
Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա` մայիսի 13–18–ն ընկած ժամանակահատվածի տեսությունը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 0,18 տոկոսով` հասնելով 417,24 դրամի։ Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմեց 12,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 85,51 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից, չնայած նրան, որ շուկայում չորս օր գործարք չի կատարվել։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,18 տոկոսով և կիրակի` մայիսի 19–ին, կազմեց 418,53 դրամ։ Ամերիկյան արժույթի նման վարքագիծը նախևառաջ պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև շուկայում չափավոր արժեզրկվող տրամադրություններով։ FOREX  միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նույնպես ուժեղացնում են տվյալ ակտիվի գրավչությունը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարը բոլոր հիմքերն ունի բարձրացումը շարունակելու համար` կողային տրենդի առևտրի շրջանակներում։ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ 420,0 դրամ նշանակումը։ Սակայն շաբաթվա ավարտին մոտ հավանաբար ամերիկյան արժույթը կրկին կկարողանա փոքր–ինչ վերականգնվել` հաշվի առնելով, որ շուկայի որոշ մասնակիցներ հավանաբար իրենց դիրքերը կֆիքսեն դիմադրության առանցքային մակարդակին մոտ։  Դրան կարող է նաև նպաստել ՀՀ ԿԲ–ն` արժութային շուկայի միջամտությունների օգնությամբ։

Միաժամանակ ամերիկյան արժույթի աճին նախկինի պես կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների բարձրացող ծավալը։ Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 12,716 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե չորս անգամ ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կգտնվի 415,0–421,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվեց FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 1,17 տոկոսով` կազմելով 1,2836, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Անհավասար առուվաճառքներից հետո շաբաթվա սկզբին միասնական եվրոպական արժույթը լուրջ կորուստներ ունեցավ` սպասվածից առավել թույլ գտնվող եվրագոտուց ստացված մակրոտվյալների ֆոնին։ Իսկապես, տարածաշրջանի ՀՆԱ–ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կրկին բացասական տարածքում գտնվեց` կազմելով –0,2 տոկոս, միաժամանակ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունը նշեց աննշան աճով։ Բացի այդ, այն նախանշանները, որ խոշորագույն համաշխարհային տնտեսության վերականգնումը թափ է հավաքում, նույնպես թույլ չեն տալիս ներդրողներին թուլանալ` այդպիսով ճնշում գործադրելով հիմնական արժութային զույգի գնանշումների վրա։ Այդ իրադարձությունների ֆոնին Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 2,06 տոկոսով` կազմելով 539,83 դրամ։

Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,88 տոկոսով` կազմելով 13,45 դրամ։ Ինչը պայմանավորված էր FOREX միջազգային արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազումով։

Միքայել Վերդյան,  FOREX CLUB վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև