Հայաստանում ոսկու գինը նվազել է 2,9%–ով և 17342,93 դրամ կազմել

20.05.2013 20:01
Հայաստանում ոսկու գինը նվազել է 2,9%–ով և 17342,93 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի`  գնման գին` 17342.93 (-528.44), բացթողնման գին` 18851.01 (-574.39), արծաթ` գնման գին` 283.23 (-8.64), բացթողնման գին` 307.86 (-9.39), պլատին`  գնման գին` 18313.89 (-42.65), բացթողնման գին` 19906.40 (-46.36),   պալադիում`գնման  գին` 8907.49 (+395.86), բացթողնման գին`  9682.05 (+430.28):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև