Բրիտանական կղզիներին կոչ են արել չթաքցնել հարկերից խուսափողներին

21.05.2013 11:20
Բրիտանական կղզիներին կոչ են արել չթաքցնել հարկերից խուսափողներին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել բրիտանական անդրծովային տարածքներին` ավելի ակտիվ տեղեկություններ հաղորդել հարկերից խուսափողների մասին, հաղորդում է  Reuters–ը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը դիմել է անդրծովյան տարածքների ղեկավարներին փոխօգնության բազմակողմանի կոնվենցիայի ստորագրման խնդրանքով` ուղղված փողեր լվանալու և եկամուտները թաքցնելու դեմ, որը մշակել են Եվրոպայի Խորհուրդը և Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը։

«Մնացել է ընդամենը մեկ ամիս, այնպես որ մենք պետք է կարգի բերենք գործերը։ Ես հարգում եմ ձեր` ցածր հարկերի սահմանման իրավունքը։ Բայց դրանք տնտեսապես նպատակահարմար են միայն այն դեպքում, եթե դրանք ինչ–որ մեկը վճարում է։ Մենք պետք է իմանանք, թե ովքեր են իրականում մեզ մոտ գրանցված ընկերությունների տերերը»,– ասվում է անդրծովյան տարածքների ղեկավարներին ուղղված նամակում, հաղորդում է rbc.ru–ն։

Նամակի ստացողների թվում են` Բերմուդյան կղզիների, Բրիտանական և Վիրգինյան կղզիների, Կայմանյան կղզիների, Ջիբրալթարի, Ջերսիի, Հերնսի, Մեն կղզու, Մոնթսերատի և հարկային այլ նավահանգիստների ղեկավարները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմիններն ավելի վաղ դիմել էին Լիխտենշտեյնի իշխանություններին` տեղական ֆինանսիստների ամերիկացի հաճախորդների մասին տեղեկությունը կիսելու խնդրանքով։ Հարցումն ուղարկվել էր Շվեյցարիայի բանկերում ամերիկացիների կողմից իրենց եկամուտները թաքցնելու հետաքննության շրջանակներում։

Լիխտենշտեյնի ֆինանսական ընկերությունների հետ շվեյցարական բանկերի սերտ համագործակցության մասին ԱՄՆ երկրներն իմացել են հարկերից խուսափողներից, ովքեր որոշել էին օգտվել Նահանգներում հայտարարված հարկային համաներումից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև