ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին

21.05.2013 14:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2013թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

«Ակցիայի ընթացքում խաղարկվում են 100 արժեքավոր նվերներ, գլխավոր մրցանակն է` ճամփորդություն երկուսի համար դեպի Իտալիա»,– ասվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում, ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:

Գնումների կամ ծառայությունների համար քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք փոխանցվում են քարտապանի հաշվեհամարին: Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր: Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա:

«Մենք մշտապես ուշադիր ենք մեր հաճախորդների հանդեպ և մեր` որպես հայաստանյան առաջատար բանկերից մեկի խնդիրն ենք համարում ոչ միայն մեր հաճախորդներին ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ և ծառայություններ առաջարկելը, այլև վճարային քարտերի բոլոր հնարավորություներին ծանոթացնելն ու դրանց ակտիվ օգտագործմանը նպաստելը»,– ասաց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա միաժամանակ նշեց, որ 2011 և 2012 թվականներին բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացրեց նմանատիպ ակցիաներ, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար:

«Մայիսի 20-ից Visa ընկերության հետ համատեղ մենք անցկացնում ենք թվով արդեն երրորդ մարքետինգային արշավը «Ամառը ՎՏԲ-ի հետ»: Այս անգամ ևս ակցիայի մասնակիցներին սպասվում են արժեքավոր նվերներ և գլխավոր մրցանակ` ուղևորություն դեպի Իտալիա 2 անձի համար: Մենք հույս ունենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիային, իսկ Visa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս»,– նշեց նա:

«Հայաստանի անկանխիկ վճարման համակարգը դրսևորում է կայուն աճ: 2012թ. 4-րդ եռամսյակի դրությամբ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնումների և ծառայությունների դիմաց վճարումների իրականացման համար Visa քարտերի կիրառման հարաբերակցությունը կամզել է Visa քարտերով վճարումների ընդհանուր ծավալի 10%: Ըստ Moody’s-ի հետազոտության արդյունքների³` անկանխիկ վճարումների 1% աճը նպաստում է ՀՆԱ 0.16% աճին»,– ասաց ԱՊՀ երկրներում` Հայաստան, Վրաստան և Մոլդովա, Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն։

«Այսպիսի մարքետինգային արշավները, ինչպիսին «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան է, ամրացնում են սպառողների վստահությունը Visa վճարային քարտերի հանդեպ` որպես առևտրի և ծառայությունների համար վճարելու վստահելի, հարմար և անվտանգ միջոցի, դրանով իսկ նպաստելով կանխիկ վճարումներց անկանխիկին անցմանը»,– նշեց նա։

Ակցիան գործում է ս.թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների շրջանում, որոնք հավաքել են միավորների առավելագույն քանակ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև