Հայաստանում մայիսի 21–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 416,5 դրամ է կազմել

21.05.2013 18:02
Հայաստանում մայիսի 21–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 416,5 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 21-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 416,5 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 460 հազար դոլարի (շուրջ 191,59 մլն դրամ) 4 գործարք: Միաժամանակ մայիսի 21–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Մայիսի 21–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 417,08 դրամ, 1 եվրոն՝ 536,74 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև