ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների հիման վրա

22.05.2013 11:03
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մայիսի 22–ի առուվաճառքները բացել են աճով` երեքշաբթի փակման ժամանակ գրանցած ԱՄՆ–ի բորսաների բարձր ցուցանիշների ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին բարձրացել է 0,39 տոկոսով՝ մինչև 15440,69 կետ։ Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,41 տոկոսով՝ հասնելով 1989,14 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում բարձրացել է 0,09 տոկոսով և կազմում է 5184,50 կետ:

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի` մայիսի 21–ին, առուվաճառքն աճով են ավարտել Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ջեյմս Բալարդի հայտարարությունից հետո, որ նա աջակցում է ԱՄՆ–ի խթանող քաղաքականության շարունակմանը։ Dow Jones ցուցիչն աճել է 0,34 տոկոսով և կազմել 15387,58 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև