Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԱՄՆ–ից նորություններին սպասելիս

22.05.2013 12:24
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԱՄՆ–ից նորություններին սպասելիս

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` Բեն Բերնանկեի ելույթի և ԱՄՆ ԴՊՀ նիստի արձանագրությունների հրապարակմանը սպասելիս, որոնք պետք է պարզեն QEIII ծրագրի հեռանկարների վերաբերյալ կարգավորիչի դիրքորոշումը, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առևտրային նստաշրջանի ավարտին դոլարի նկատմամբ եվրոն կազմել է 1,2906  դոլար` նախորդ առուվաճառքների փակման ժամանակ գրանցած 1,2882  դոլարի դիմաց: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է՝ երկուշաբթի մեկ դոլարի դիմաց գրանցած 102,26 իենի փոխարեն հասնելով մեկ դոլարի դիմաց 102,49 իենի: ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարն աճել է` երեքշաբթի գրանցած 83,79 կետից հասնելով 83,87 կետի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև