22.05.2013 13:44
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը` հաճախորդների սպասարկման գործընթացը առավելագույնս օպտիմալացնելու ուղղությամբ, բոլոր մասնաճյուղերում ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր է տեղադրել, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` սարքը հնարավորություն է ընձեռում ընթերցել ՀՀ նույնականացման քարտում առկա տվյալները և ներմուծել դրանք ավտոմատացված բանկային համակարգ:
«Այս նորամուծությունը հնարավորություն է ընձեռում նվազեցնել Բանկում բանկային հաշիվ, քարտ և ավանդ ձևակերպող յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար ծախսվող միջին ժամանակը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկը համաքայլ է բանկային սպասարկման ոլորտում նորարարությունների ներդրմանն ու գործնականում դրանց կիրառությանը:
Ըստ նրա` նորարարությունները վերաբերում են ոչ միայն նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրմանը կամ գործող ծառայությունների զարգացմանը, այլև Բանկի բիզնես գործընթացների օպտիմալացմանը:
«ՀՀ բանկային շուկայում մշտապես հանդես գալով նոր պրոդուկտներով և ծառայություններով` մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք վարում այնպիսի համակարգերի ներդրման ուղղությամբ, որոնք ենթակառուցվածք են ստեղծում Բանկում գործող բիզնես-գործընթացների կատարելագործման համար և նպաստում Բանկի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման գործընթացի շարունակական բարելավմանը»,– ասել է Գուսևը։
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: