Վատիկանը հրապարակել է պատմության մեջ առաջին տարեկան հաշվետվությունը

22.05.2013 19:50
Վատիկանը հրապարակել է պատմության մեջ առաջին տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Վատիկանը չորեքշաբթի հրապարակել է Սուրբ Գահի ֆինանսական տեղեկության վարչության (AIF) նախապատրաստած տարեկան առաջին ֆինանսական հաշվետվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վարչությունը հիմնվել է Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի կողմից 2012 թվականին։ Այն զբաղվում է Վատիկանի հաստատությունների, մասնավորապես, այսպես կոչված, Կրոնական գործերի ինստիտուտի (IOR)  դրամավարկային և առևտրային գործունեության մոնիթորինգով, որի գործունեության և ֆինանսական դրության մասին տեղեկություններ գործնականում չեն հրապարակվում։

Corriere della Sera պարբերականի հաղորդմամբ, 64–էջանոց հաշվետվությունում տեղեկություն է զետեղված 2012 ֆինանսական տարում Վատիկանի ֆինանսական ինստիտուտների կողմից անցկացված բոլոր գործառնությունների և ստուգումների մասին, ներառյալ` IOR–ինը, որը բանկի գործառույթ է իրականացնում։

AIF տվյալների համաձայն, նախորդ տարի վեց կասկածելի գործարք է գրանցվել 2011 թվականին գրանցված մեկ գործարքի դիմաց, ինչպես նաև գրանցվել է ավելի քան 10 հազար եվրոյի մոտ 2.4 հազար դրամական փոխանցում։

Զեկույցը ներկայացնող,  AIF տնօրեն շվեյցարացի Ռենե Բրուլհարտի խոսքով, Սուրբ Գահը վերջին տարիներին ակտիվացրել է փողերի լվացման դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ իր գործունեությունը` միջազգային հանրության պահանջներին համապատասխան։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև