«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում գործառնական ռիսկերի կառավարմանը. մամուլի ծառայություն

23.05.2013 10:45
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում գործառնական ռիսկերի կառավարմանը. մամուլի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում գործառնական ռիսկերի կառավարմանը, նշեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ամենամեծ ֆինանսական ու գործարար համբավի կորուստներն առաջանում են հենց գործառնական ռիսկերի իրացումից: Ժամանակին հայրենական բանկերում գործառնական ռիսկերն ունեին երկրորդական նշանակություն, իսկ գլխավոր դերը հատկացվում էր բանկի համար «պրոֆիլային» համարվող վարկային ռիսկերին: Այսօր գործառնական ռիսկը` դա այն ռիսկերից մեկն է, որի կառավարումն ու ժամանակին կանխարգելումը թույլ է տալիս խուսափել էական կորուստներից կամ հասցնել դրանք նվազագույնի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից ընդգծում են, որ Գազպրոմբանկի խմբում ռիսկերի կառավարման ինտեգրացված համակարգի ներդրման պահից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գործարկեց գործառնական ռիսկերի կառավարման այնպիսի մեթոդաբանություն, որը մշակվել է մայր բանկում գործող մեթոդաբանության հիման վրա: Այնտեղ առաջին անգամ ներդրվել է ֆունկցիոնալ-դերային մոդել, որը լիովին համապատասխանում է Բազելյան կոմիտեի պահանջներին:

Մայր բանկի ռիսկ-մենեջմենթի նախաձեռնությամբ Խմբի ֆինանսական կազմակերպություններում ներդրվել է և մշտապես կատարելագործվում է գործառնական ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը` հաշվարկման և վերլուծության համակարգի միջոցով բացահայտելով դրանց առկայությունը բոլոր ուղղություններով:

Բացի այդ, ԳՊԲ Խմբի ֆինանսական կազմակերպություններում ներդրվել են գործառնական ռիսկերի կառավարման մի քանի այլ կարևոր գործիքներ: Առաջինը` դա գործառնական ռիսկերի ռեգիստրն է, որտեղ մուտքագրվում է (հետագայում նաև` վերլուծվում) իրականացված ռիսկերի մասին՝ բանկի առանձին ստորաբաժանումների տեղեկատվությունը: Եվս մի օգտակար գործիք է էական ռիսկային իրադարձությունների (այդ թվում չիրականացված) և դրանց հետևանքների մասին տվյալների հավաքագրումն ու գրանցումը, որը նպաստում է բանկի աշխատանքում խնդրահարույց գործառնությունների բացահայտմանն ու շտկմանը: Եվ վերջապես` վերահսկողություն և մոնիթորինգ իրականացնելու համար գերազանց գործիք է հանդիսանում ռիսկի հանգուցային ցուցիչների համակարգը, որը թույլ է տալիս վերահսկել այս կամ այն գործառնական ռիսկի մակարդակը:

«Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գործառնական ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը համապատասխանում է մայր բանկի մեթոդաբանությանը և համարվում Հայաստանի բանկային համակարգում ամենաժամանակակիցներից ու արդյունավետներից մեկը»,–նշվում է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25