ԱՄՆ բորսաների նվազման ֆոնին ԱԽՏ բորսաները նույնպես առավելապես նվազում են գրանցել

23.05.2013 10:55
 ԱՄՆ բորսաների նվազման ֆոնին ԱԽՏ բորսաները նույնպես առավելապես նվազում են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ԱՄՆ բորսաների նվազումից հետո Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի օրվա` մայիսի 23–ի առուվաճառքները նույնպես  առավելապես նվազմամբ են բացել, վկայում են առուվաճառքի տվյալները։

Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,39 տոկոսով և կազմել 1985,99 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես նվազել է 0,37 տոկոսով և կազմել 5146,30 կետ: Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին բարձրացել է 0,72 տոկոսով՝ մինչև 15139,98 կետ։

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի  առուվաճառքը նվազումով են ավարտել` ԱՄՆ–ի տնտեսության խթանման ծրագրի հնարավոր դադարեցման մտավախությունների հիման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև