Տնտեսության խթանման դադարեցման մտավախությունների պատճառով ԱՄՆ բորսաները նվազել են

23.05.2013 11:12
Տնտեսության խթանման դադարեցման մտավախությունների պատճառով ԱՄՆ բորսաները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ տնտեսության խթանման ծրագրի հնարավոր դադարեցման մտավախությունների ֆոնին ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի առուվաճառաքները նվազումով են ավարտել, վկայում են բորսաների տվյալները։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.52 տոկոսով և կազմել 15307,17 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը ավելացել է 0,83 տոկոսով և կազմել 1655,35 կետ։Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն նվազել է 1,11 տոկոսով և կազմել 3463,3 կետ։

Ավելի վաղ չորեքշաբթի ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն հայտարարել էր ԱՄՆ տնտեսության խթանման ծրագրի դադարեցման վաղաժամության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ներկա պահին ԴՊՀ–ն ամսական 85 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պետական և հիփոթեքային պարտատոմսեր է հետ գնում և բազային տոկոսադրույքը պահում է ռեկորդային ցածր մակարդակում` 0-0,25%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև