Հ խորհրդարանն ընդունեց կառավարության ծրագիրը

23.05.2013 13:27
Հ խորհրդարանն ընդունեց կառավարության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագիրը հայտնում է «ԱՌԿԱ գործակալության թղթակիցը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել 76, դեմ` 41 պատգամավորներ։

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվել է այս տարվա մայիսի 8–ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերի և փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքներով։

Կառավարության ծրագրում ընդգրկված են հինգ հիմնական ուղղություններ` անվտանգ և ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում արդար աշխատավարձով, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ և ինստիտուցիոնալ զարգացում։

Նոր փաստաթղթում պահպանված են նախորդ ծրագրի բոլոր նպատակային ցուցանիշները, մասնավորապես, տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի կրկնապատկման, 8-10 տոկոսով աղքատության կրճատման, 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև կենսաթոշակների աճի ապահովման և ՀՆԱ կառուցվածքում հարկերի մասնաբաժնի ավելացման ցուցանիշները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև