Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրումը դեռ նպատակահարմար չէ. վարչապետ

23.05.2013 13:43
Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրումը դեռ նպատակահարմար չէ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրումը դեռ նպատակահարմար չէ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Դա այսօրվա հարց չէ։ Համատարած գյուղատնտեսության ապահովագրման ներմուծումը շատ ծախսատար գործընթաց է, իսկ գյուղացիներն այսօր միջոցներ չունեն ապահովագրական փաթեթներով ամսավճարներ կատարելու համար։ Այդ պատճառով դա դեռ նպատակահարմար չէ»,– ասաց Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց Արմավիրի մարզի` մայիսի 12–ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու միջոցառումների ծրագիրը ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև