«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր քարտատերերին «Մաքուր ջուր» ծառայությունների համար 10%-նոց զեղչ կտրամադրի

23.05.2013 19:15
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր քարտատերերին «Մաքուր ջուր» ծառայությունների համար 10%-նոց զեղչ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր քարտապանները կստանան 10% զեղչ «Մաքուր Ջուր»  ընկերության ծառայություններից օգտվելիս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Զեղչը կտրամադրվի ջրի օգտագործման սարքավորոմների ձեռք բերման համար, ինչպես նաև «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապաններին կտրամադրվի 1 շիշ 19 լիտր տարողությամբ  «Մաքուր Ջուր»  նվեր:

Ինչպես նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը, բանկի հաճախորդներին 10% զեղչ և նվեր կտրամադրվի «Մաքուր Ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն:

Ըստ նրա, առաջարկը գործում է քարտով կամ կանխիկ քարտը ներկայացնելիս համապատասխան սարքավորումները գնելու դեպքում:

«Ուրախ ենք համագործակցել «Մաքուր Ջուր» ընկերության հետ և մեր զեղչային ցանցում ընդգրկել միանգամայն նոր ուղղությամբ ընկերության»,-  ասաց Արևյանը:

Բանկի զեղչային ցանցին միացել են նաև ENERGIERS, Nimfa, Verve հագուստ-սրահները, Polaroid, KARGIN OPTICS օպտիկայի խանութները, Antique Carpets հնաոճ հայկական գորգերի խանութ-սրահը և STAR GYM մարզասրահը, որոնք «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապաններին տրամադրում են մինչև 30% զեղչ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև